Կգն փոխնախարարը անցկացրել է կոնֆերանս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանն այսօր ընդունել է “Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում” թեմայով միջազգային գիտական կոնֆերանսին մասնակցելու նպատակով  Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության  կրթության և գիտության նախարարության պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Մ. Մկրտչյանը կարևորել է կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում և նշել, որ այն կնպաստի միասնական կրթական բովանդակության ձևավորմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական բարեփոխումների արդի ուղղությունները: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալը, ներկայացնելով մեր երկրում ընթացող կրթության կառավարման և բովանդակային բարեփոխումները, ընդգծել է. “ՀՀ օրենսդրությամբ հանրակրթական դպրոցի տնօրեն աշխատելու համար, անձը պետք է նախարարության կողմից տրված հավաստագիր ունենա: Զուգահեռաբար մեկնարկել է նաև ուսուցիչների վերապատրասման գործընթացը և առաջիկա 5 տարիներին բոլոր ուսուցիչները պետական ծրագրով պետք է վերապատրաստվեն: Այս բարեփոխումները նպատակ ունեն մեր երկրում կրթության որակը բարձրացնել նոր մակարդակի”: Հյուրերն հետաքրական են համարել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու կարգը, և “Շախմատ” առարկայի ներմուծումը, նշելով, որ  նախկին խորհրդային երկրներից Հայաստանն այն բացառիկ պետություններից է, որտեղ կուտակված փորձն ուսանելի է:




Լրահոս