Այսօրվանից սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ և այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանում առկա է երեք դատավորի թափուր տեղ: Այդ երեք տեղերի համար թեկնածուներ պետք է առաջարկեն Ազգային ժողովը, կառավարությունն ու դատավորների ընդհանուր ժողովը: Եվ ահա, որպես թեկնածու տարբեր մարդկանց անուններ են շրջանառվում:
Մենք գրել էինք, որ Դատավորների ընդհանուր ժողովը որպես թեկնածու դիտարկում է Լիանա Հակոբյանի անունը: Իսկ ահա որպես «Իմ քայլը» խմբակցության թեկնածու շրջանառվում է նաև նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունը: Սակայն վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, թե նման առաջարկ չի ստացել՝ հիշեցնելով, որ սա թերևս արդեն չորրորդ պաշտոնն է, որին իրեն նշանակում են 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: «Ինձ արդեն նշանակել են, ես մենակ չորս պաշտոն չեմ կարող զբաղեցնել», – նկատեց նա: