Որդուս հետ մեկուսացած եմ եղել տանը, ինձ լավ եմ զգում. Քրիստինե Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունիսի 23-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ստացել էր  կորոնավիրուսի թեստի պատասխանը ու պարզել, որ վարակված է: Իմքայլական պատգամավորը Armlur.am-ի հետ զրույցում նշել էր, որ չի կարող ասել, թե որտեղից է վարակվել, ջերմություն է ունեցել, թույլ է եղել, թեստ է հանձնել ու այն դրական է եղել:

Armlur.am լրատվականը քիչ առաջ զրուցել է Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե այժմ ինչ վիճակում է գտնվում նա: Մեր զրուցակիցը նշեց, որ արդեն բավականին լավ է, դեղորայքային բուժում է ստացել. «Արդեն բավականին լավ է ինքնազգացողությունս,  գնացել եմ հիվանդանոց, թոքերի ռենտգեն հետազոտություն եմ անցել ու ամեն ինչ շատ նորմալ էր: Ժամանակին ու ճիշտ բուժում եմ ստացել, ինչի համար փառք Աստծո արդեն ինձ լավ եմ զգում: Այս ժամանակահատվածում որդուս հետ մեկուսացած եմ եղել տանը, պահպանել եմ բոլոր կանոները, որպեսզի ոչ ոքի չվարակեմ: Հիմա արդեն ամեն ինչ անցել է, ինձ լավ եմ զգում»,-նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից կորոնավիրուսով էին վարակվել նաեւ Ծովինար Վարդանյանը, որը ըստ մեր տեղեկությունների արդեն բավականին իրեն լավ է զգում, վարակվել էին նաեւ պատգամավորներ Հայկ Գեւորգյանը, Կարեն Համբարձումյանը, Հակոբ Սիմիդյանը, Վիկտոր Ենգիբարյանը,Լիլիթ Ստեփանյանը եւ Արեն Մկրտչյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս