ՃՈ ֆոնդերը կվերացվեն՝ գումարներն ամբողջությամբ ուղղվելու են պետբյուջե. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Ոստիկանության մասին» օրենքում և վերացնել Ոստիկանության ու Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդերը:

Նախկինում Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ պայմանագրային ծառայություններ էին մատուցում, որոնց արդյունքում առաջացած միջոցների մի մասն ուղղվում էր արտաբյուջետային ֆոնդեր: Այդ ֆոնդեր էին փոխանցվում նաև Ճանապարհային ոստիկանության կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների համար գանձվող տուգանքներից որոշակի տոկոսներ: Հիմա այդ գումարներն ամբողջությամբ ուղղվելու են ՀՀ պետական բյուջե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս