Ովքեր էին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնանկ եղած 10 աշխատակիցները. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնանկությունների մասին որոշումներ ստորագրեց: Մասնավորապես, աշխատանքից ազատվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 10 աշխատակիցներ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի որոշմանը, նշեց. «Կրճատումները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով, որոնք նախապես հրապարակվել են: Այլ հարցերով զանգեք գրասենյակ»։

Ի դեպ, այս փոփոխությունները սպասվում էին վաղուց, սրանք Սփյուռքի նախարարության աշխատակիցներն են եղել, որոնք Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ձևավորումից հետո շարունակել են զբաղեցնել իրենց հաստիքները, թեև որևէ աշխատանք չեն իրականացրել, չեն ստացել որևէ հանձնարարություն, այսինքն՝ ամիսներ շարունակ գումարներ են ստացել առանց դրա դիմաց աշխատանք իրականացնելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս