Բախումներ ու լարված իրավիճակ Ամուլսարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուլսարում իրավիճակը կրկին լարված է․ ցուցարարները բերման են ենթարկվում։
Ամուլսարի փակ հատված ցուցարարներին է այցելել Վայոց Ձորի մարզի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը: Նա ասաց, որ ողջամիտ ժամկետ են տալիս, որպեսզի բացեն ճանապարհը, պահպանեն սոցիալական հեռավորություն և ենթարկվեն արտակարգ դրության սահմանած նորմերին: Մարզի ոստիկանապետն ասաց, որ խնդիրը բարձրաձայնված է, քննարկումներ են ընթանում խնդրի լուծման համար: Քաղաքացիներն ասում են, որ Կառավարությունը չի լսում իրենց ու իրենց պահանջը, և շարունակելու են ակցիան:

Գևորգ Ազիզյանը հայտնեց, որ երեկ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդներից 4 անձ բերման է ենթարկվել, նյութեր են նախապատրաստվում խուլիգանության հատկանիշներով:




Լրահոս