ArmLur.am-ը հայտնել էր, որ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին:
Սակայն տեղեկացանք, որ այսօրվա հանդիպումը կրկին չի կայանա, քանի որ այսօր նախարարը կառավարությունում պարետատան նիստի է մասնակցում, որտեղ քննարկվում է սեպտեմբերի 1-ից ուսումնական հաստատությունների վերաբացման հարցը:
Նշենք, որ մինչեւ այժմ պարետատան կողմից երեք սցենար էր քննարկվում՝ ուսումնական պրոցեսի վերսկսման համար: Եվ առաջիկա օրերին պետք է վերջնական որոշում կայացվի: Տարբերակներից առաջին, սակայն միեւնույն ժամանակ նախարարության համար ամենաանցանկալի տարբերակն ուսումնական տարին հեռավար սկսելն է: Երկրորդ տարբերակը բոլոր դպրոցներում դասերի վերսկսումն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ երրորդ՝ ամենաարդյունավետ առաջարկը տարբերակված ուսուցմանն անցնելն է՝ հաշվի առնելով, որ կան աշակերտների տարբեր թվով դպրոցներ:
Ս.Գ.