ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել Covid-19 նոր համավարակի կանխարգելմանն ուղղված
միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում: Օգոստոսի 1-10-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 11 237 վարակազերծում, որից 7 827-ը՝ մարզերում, 3 410-ը՝ Երևանում։
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։ Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։