Բելառուսում երեկ կրկին շարունակվել են հետընտրական ցույցերը, իսկ ոստիկանությունն էլ կոշտ միջոցներ է կիրառել: Ավելին, Ներքին զորքերի նախարարությունը հայտնել է այդ դեպքերի հետևանքով մեկ զոհի մասին:
Նշվում է, որ հատուկ ջոկատայիններին դիմադրելիս ցուցարարներից մեկը փորձել է պայթուցիկ նետել իրավապահների ուղղությամբ, սակայն այն պայթել է իր ձեռքում, ինչ հետևանքով տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:
Ավելին,Մինսկում գիշերային ցույցերի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ուժայինների խմբի մեջ: Կադրերում երեւում է, որ ավտոմեքենայի ուղղությամբ լուսաձայնային նռնակներ են թռնում, իսկ հետո այն մխրճվում է ՕՄՈՆ-ի մեջ: