«Անորսալի Ջո»-ի պատմությունն է հիշեցնում. Սիփան Փաշինյանը՝ Արթուր Վանեցյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Հայկ Գեւորգյանն ու Տիգրան Կարապետյանն այս օրերին Արցախում են: Տեղեկություններ կան, որ պատգամավորները Արցախ են մեկնել այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն իր կուսակցության ներկայացուցիչների հետ այս օրերին Արցախում են: Նշվում է, որ նրանք «հսկում» են Վանեցյանին թիմին ու այն հանդիպումները, որոնք այս օրերին տեղի են ունենում:

Armlur.am-ը հեռախոսազրույց է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ, պարզելու համար, թե ինչու են երեք պատգամավորներով Արցախ մեկնել:

-Պարոն Փաշինյան տեղեկություններ կան, որ Արցախ եք մեկնել այն բանից հետո, երբ տեղեկացել եք, որ Արթուր Վանեցյանն իր թիմով Արցախում է` նրանց գործողությունները «հսկելու« համար: Ինչո՞ւ եք Արցախ մեկնել:

-Ծիծաղելու բաներ են տարածում, անկեղծ ասած մի անկդոտ հիշեցի: «Անորսալի Ջո»-ի պատմությունն է լրիվ հիշեցնում այն, ինչի մասին տեղեկություններ են տարածվում: Հիշում եք, որ մեկը անընդհատ գնում գալիս է, գնում գալիս է, ասում են էս ով է, ասում են Անորսալի Ջո-ն է, ասում են, ինչու է անորսալի, չեք կարողանում բռնեք, ասում են, չէ ուղղակի ոչ մեկին ինքը չի հետաքրքրում, դրա համար չեն բռնում: Լրիվ այդ ծիծաղելու պատմությունն է:

-Այդ դեպքում ինչո՞ւ եք Արցախ մեկնել:

-Արցախն իմ հայրենիքն է ու մենք ընկերներով մեկնել են Արցախ հանգստանալու, շրջելու հանդիպումներ ունենալու համար: Ոչ պաշտոնական հանդիպումենր ենք ունենում ու սա իմ առաջին այցը չէ: Ես Արցախ իրավունք չունե՞մ գալու: Այդ ինչ տրամաբանություն է: Ես հերթական անգամ եկել եմ իմ հայրենիք: Ինչպես, որ Տավուշի մարզ եմ գնում, այդպես էլ Արցախ եմ եկել: Իսկ մնացածի հետ կապված արդեն ասեցի, բավականին ծիծաղելու բաներ են ասում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս