Վանաձորի «Լոռին» հերթական տրանսֆերն է իրականացրել: Դարպասապահ Արտյոմ Գոմելկոն հանդես կգա մարզային թիմում:
30-ամյա ֆուտբոլիստը Ժոդինոյի «Տորպեդոյի» սան է: Հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում», բելառուսական «Նաֆտան», «Գրանիտ», «Սլոնիմ», «Գորոդեա» ակումբներում։ Բելառուսի ուժեղագույն լիգայում անցկացրել է 48 հանդիպում։
Գոմելկոյի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։