Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի հաջող հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մակրոնն ասել է, որ աշխատանքը պետք է սկսվի ուրբաթ երեկոյից, քանի որ ինքն ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:
Վերջինս կրկնել է նաև հրադադարի իր կոչը: