Ըստ Ստեփանակարտում տարածված լուրերի` առաջնագծի հատվածներից մեկում զինվորներին համոզողներ, թե նահանջեք «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է», եղել է Վիտալի Բալասանյանի թիմակիցներից:
Տեղեկության իսկությունը պարզելու նպատակով ArmLur.am-ն անձամբ զրուցեց Վիտալի Բալասանյանի հետ . «Ես ոչ մի բան չգիտեմ եւ դրա ժամանակն էլ չունեմ»:
Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր . «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
«Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում»: