Հայ ֆուտբոլիստները հսկայական միջոցներ են դրել Արցախի համար․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պատերազմի առաջին օրերից ամբողջ հայությունը, թե Հայաստանում, թե Ջավախքում ու սփյուռքի տարբեր գաղթօջախներում ամեն հնարավոր անում են, որպեսզի օգնեն բանակին և արցախցիներին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մեծ միջոցներ են ներդրել Հայաստանում և արտերկրում գտնվող հայ ֆուտբոլիստները, սակայն նրանց կատարած շատ կարևոր գնումները հրապարակման ենթակա չեն, քանի որ կարող են պայմանագրային խնդիրներ առաջանալ ակումբների հետ:

Կատարած առերևույթ քայլերից հայտնի է օրինակ այն, որ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ակումբ «Ռոման» մարդասիրական օգնություն է ուղարկել արցախցիներին, իսկ թե ինչ են արել ֆուտբոլիստներն անհատապես` չի հրապարակվում: Մեզ հասած տեղեկություններով՝ ազգային թիմի տղաները նույնիսկ պլանավորել են պատերազմի ավարտից հետո ևս լուրջ ներդրումներ անել Արցախում: Հիշեցնենք, որ ազգային թիմում հանդես եկող խաղացողներ ունենք Գերմանիայի Բումդեսլիգայում, Իտալիայի Ա սերիայում, Ռուսաստանի պրեմեր լիգայում, ինչպես նաև Հայաստանի ակումբներում և այլուր: Ֆուտբոլային աշխարհին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ խոսքն իսկապես խոշոր գումարների ու շատ-շատ պետքական «իրերի» գնման ու Հայաստան ուղարկելու մասին է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այօրվա համարում։




Լրահոս