ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Դադիվանքի բնակիչը այրել է իր տունը: Նա նախընտրել է տունն այրելուց հետո հեռանալ։

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ուր պետք է դիմի անձը հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար:

Վարդուհի Առաքելյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե անձն  ունի առողջական խնդիրներ՝ հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա կարող է դիմել իրեն համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա),  որտեղ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր:

Ողեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձը կարող է գրավոր դիմել իր բնակության վայրը սպասարկող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որ շենքերն ու շինություններն են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտներ:

Պավել Ջիլավյան (50 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.

ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները,

բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն),

գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները,

դ) առանձին կանգնած ավտոտնակները,

ե) հասարակական նշանակության շինությունները,

զ) արտադրական նշանակության շինությունները,

է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շինությունների հարկման բազա է համարվում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:




Լրահոս