ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերազանցեցիք Ձեր պարտականությունները. Թեհմինա Վարդանյանը՝ փոխքաղաքապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի հրաժարականի պահանջով ուղերձ է ներկայացվել Երեւանի ավագանուն: Սակայն Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այն չներառեց հերթական նիստի օրակարգում, ինչը առաջացրեց ընդդիմադիր Լույս խմբակցության անդամների դժգոհությունը: Ելույթ ունեցավ ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա իր ելույթում հայտարարեց, թե փոխքաղաքապետը գերազանցել է իր պարտականությունները եւ կարող էին այդ հարցը ներառել օրակարգում: ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն է հետաքրքրվեց, թե ինչն է խանգարում այդ հարցը դնել քվեարկության՝ ըստ օրենքի դրույթների: Նա եւս նշեց, որ որեւէ սխալ այդտեղ չկա եւ խոսքը միայն օրակարգում ներառելու մասին է:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս