Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի 7-րդ հոդվածում «ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի» բառերից հետո ավելացնել «և հատուկ ստորաբաժանումների» բառերը։
Այս փոփոխության ընդունման դեպքում Հայաստանի զինանշանի պատկերը հնարավոր կլինի տեղադրել ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշների վրա։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա պետական զինանշանը պատկերելու համար իրավական հիմքեր ստեղծելու հանգամանքով։
Ըստ նախագծի՝ օրենքի ընդունումը պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնի։
ArmLur.am-ը կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծից տեղեկացավ, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է բացառապես ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշների վրա պետական զինանշանի պատկերի տեղադրմանը։
Սոնա Գրիգորյան

























