ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանն այսօր հրապարկում էր կատարել, նշելով․
«ՄիկՄետալի, Բջնիի, կաթնամթերքի «Անի» գորխարանի, Մասիսի պղնձաձուլարանի, Սպիտակի թռչնաֆաբրիկայի, ԶՊՄԿ-ի, Galaxy group-ի, Արդշինբանկի, Հերացու անվան համալսարանի ՍԻՐԵԼԻ աշխատակիցներ, ստանում ենք բոլորիդ նամակները հենց հրապարակից, հասկանում ենք հանգամանքներն ու գործատուների հետ ունեցած ձեր երեկվա «խոսակցության» եղելությունը։ Հավատացեք ձեր ջերմությունը մեզ հասնում է, ձեր աջակցության խոսքերը մենք ստանում ենք, հավատացեք, արդարացումներ պետք չեն, մենք ձեզ հետ ենք, ինչպես դուք՝ մեր։ Թեև ես առանց մի գրամ կասկածի կոչ եմ անում այդ «խոսակցությունների» մասին հայտնել իրավապահ մարմիններին և նաև դիմել խմբակային հայցով դատարան, բայց որոշողը դուք եք, թեև պետք է ասեմ, որ «աշխատանքը կորցնելու» վախը, կարծում եմ՝ անտեղի է, չեմ կասկածում, որ կկարողանաք նույնիսկ այդ պարագայում աշխատանք գտնել մինչև Նոր տարի, վստահ եմ՝ այդ հարցում ձեզ կօգնեն ձեզ պես արժանապատիվ մարդիկ»։
Այս հրապարակմանը անդրադարձավ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը․
ArmLur.am-ը փորձեց անձամբ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից հասկանալ իրավիճակը․
«Պարոն Ալեքսանյանի չփաստարկված գրառման մասին ասեմ, որ ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը գրության նախագիծ է պատրաստում, ԿԳՄՍ և ՀՀ ԱԺ համապաստախան հանձնաժողով և պահանջելու է, որպեսզի կամ հերքի գրառումը, կամ ներողություն խնդրի մի ամբողջ կոլեկտիվից»,-նշեց Շուշան Դանիելյանը։