Ինչ կրակոցներ են հնչել Ստեփանակերտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվել, թե Ստեփանակերտում կրակոցներ են հնչել: Անգամ վարկած էր շրջանառվում, թե թե իբր ադրբեջանցիները գիշերը մտել են Ստեփանակերտ և կրակոցներ արձակել մի քանի ուղղություններով: Սակայն Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեկնաբանում է, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Նա հայտնել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 2 ստեփանակերտցիներ են եղել, որոնք Ստեփանակերտի մի քանի թաղամասերում հասցրել են ավտոմատով օդ կրակել: Այս պահին նրանք ձերբակալված են, և ոստիկանությունը համապատասխան քնություն է իրականացնում:




Լրահոս