Հայաստանում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 838 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 155440 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 573167, վերջին մեկ օրում` 2953 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 16451 պացիենտ. մեկ օրում նվազել է 234-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 135638 անձ, վերջին մեկ օրում՝ 1052 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 2691 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 660 է: