ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Սյունիքում

Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ VAZ 2101 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհին, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից, եւ տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ աջակցող միջոցներ են տրամադրվում հաշմանդամություն եւ սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց:

Կորյուն Առաքելյան (67 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պրոթեզներ (վերին եւ ստորին վերջույթի), կրծքագեղձի էկզոպրոթեզ, ակնագնդի պրոթեզ, ձայնաստեղծ սարքեր/պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, գուլպաներ (անդամահատված ծայրատի համար), լսողական սարքեր, լսողական սարքերի անհատական ներդիրներ, աղեկապեր, սեղմիրաններ, հենակներ, ձեռնափայտեր, քայլակներ, ծնկակալեր, ռեկլինատորներ, կոշիկներ (oրթոպեդիկ, պրոթեզի, օրթեզի):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամքը՝ տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր կամ հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններում եւ  սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում: Գնահատված կարիքների համաձայն` խնամքի ծառայությունները տրամադրվում են ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ուր դիմել, եթե վարկային պատմությունը սխալ է կամ առկա է բողոք բյուրոյի հանդեպ:

Լիաննա Կոստանդյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Կոստանդյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման եւ ուղղման նպատակով վարկառուն, համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին):

Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում, «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման եւ վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

ԱՔՌԱ վարկային բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային պատմության ձեւավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ:

 




Լրահոս