Մագնիսական փոթորիկները էապես չեն ազդում մարդու առողջության վրա, սակայն մագնիսական դաշտից կախվածություն ունեցող անձինք այսօր կարող են վատ զգալ: Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ռուս գիտնական, ֆիզիկ Դմիտրի Վիբեն: «Մագնիսական դաշտից կախվածություն ունեցող անձինք, անշուշտ, իրենց վատ կզգան», – նշել է մասնագետը՝ մեկնաբանելով փետրվարի 1-ին սպասվող մագնիսական փոթորկի մասին հրապարակումները: «Այո, փոթորիկների ժամանակ սրտային խնդիրների հավանականությունը էապես չի ավելանում, որովհետև այն կորչում է տարատեսակ սթրեսների ֆոնին, որոնց մարդը հանդիպում է իր կյանքում», – եզրափակել է մասնագետը:
Վիբեն ասել է, որ այսօր սկսվում է Արեգակի առավելագույն ակտիվությունը Երկրի վրա, որը կտևի 11 տարի: Այս ցիկլի ընթացքում ավելի շատ մագնիսական փոթորիկներ կլինեն, և դրանք կդադարեն նշանակալից իրադարձություն լինել:
Ավելի վաղ ԱՄՆ-ի մթնոլորտի ազգային վարչությունը հաղորդել է, որ արևային քամու ուժգնացման պատճառով փետրվարի 1-ին տեղի է ունենալու մագնիսական փոթորիկ։ Այն իր պիկին կհասնի փետրվարօ 9-ին և կարող է տևել մոտ երեք օր: Բացի այդ, ամսվա ընթացքում սպասվում են գեոմագնիսական տատանումների մի քանի պոռթկումներ: