ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։ Ըստ այդմ 2021թ-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը նախատեսում է ձեռք բերել 40 հատ համակարգչային աթոռ, որոնց համար կվճարի 1,400,000 դրամ ևս 60 հատ ղեկավարի բազկաթոռի համար կվճարի 4,700,000 դրամ։
Պրեմիում տեսակի բենզին ձեռք բերելու համար կհատկացվի 27.918.900 դրամ, իսկ ռեգուլյար տեսակի համար՝ 93.043.776 դրամ։ Մի քանի գնմամբ վարչապետի աշխատակազմը կգնի 446,000 դրամ ընդհանուր արժեքով 2588 հատ զուգարանի թուղթ։
3.779.400 դրամի կգնի 60 հատ ծաղկային կոմպոզիցիաներ, ևս 1.541.800 դրամի էլ ծաղիկներ կգնի։ Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսվում է ծախսել 56.700.000 դրամ։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմը 278.400 դրամի թվով 232 փողկապ կգնի։ Բացի այդ, կառավարությունը 19,768,000 դրամ կտրամադրվի վարչապետի աշխատակազմի մեկ աշխատակցի վերապատրաստման համար։
Մանրամասները՝ տեսանյութում