ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է հնարավորություն տալ «Հայփոստ» ՓԲԸ-ին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունը մտադիր է «Հայփոստ»-ի 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված շահութաբաժնի գծով պարտքի վճարումը 5 տարի ժամկետով հետաձգել:
Տեղեկացնենք, որ խոսքը 2 մլրդ 500 մլն դրամի մասին է: Այսինքն ընկերությունը շահութաբաժնի գծով պարտքի վճարումը կսկսի 2026 թվականից: Տեղեկացնենք նաև, որ 2020 թվականի փետրվարի 15-ին ավարտվել է հավատարմագրային կառավարման պայմանագիրը և ընկերությունն անցել է ուղիղ պետական կառավարման: Իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է ընկերության լիազոր մարմին:
Ս.Հ.