Հայ բռնցքամարտիկները Բուլղարիայից հայրենիք կբերեն 4 մեդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստրանջայի մրցաշարին մասնակցող բռնցքամարտի Հայաստանի պատվիրակությունը մարտի 1-ին կլինի Երևանում։ Մեր մարզիկները Բուլղարիայից հայրենիք կբերեն 4 մեդալ։ Այս մասին հայտնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան

«91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել է արծաթե մեդալ։ Ընդ որում՝ Նարեկն արժանի էր ոսկե մեդալի ու ինչպես ամբողջ մրցաշարի ժամանակ, այնպես էլ եզրափակչում շատ լավ մենամարտ անցկացրեց, բայց մրցավարները տարօրինակ կերպով հաղթանակը շնորհեցին տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցչին։

Պատվո հարթակ բարձրացան նաև 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։ Մրցանակակիր դարձած 4 հայ մարզիկներից 3-ը ներկայացնում են Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան»,- ասված է հայտարարությունում։




Լրահոս