Ռուս խաղաղապահները բարեգործական ընկերությունների հետ մարդասիրական ակցիաներ են արել Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են մարդասիրական օգնության առաքումը, որը Ստեփանակերտին է տրամադրվել ռուսական ՀԿ-ների և բարեգործական հիմնադրամների կողմից:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Նախօրեին, Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց կատարված մարդասիրական ակցիաների ընթացքում ռուսաստանյան խաղաղապահները ռուսական մարդասիրական առաքելության և «Դոկտոր Լիզա» ու «Շտապիր դեպի բարությունը» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ համատեղ տեղափոխել են ավելի քան 50 անուն բժշկական սարքավորում և տարբեր անհրաժեշտության նյութեր: Այդ թվում՝ դեֆիբրիլյատորներ, էլեկտրասրտագրիչ, միանգամյա օգտագործման սավաններ, դիմակներ, հակասեպտիկ միջոցներ և այլ բժշկական գույք:

Բժիշկներից բացի, Ռուսաստանից նվերներ են ստացել նաև Ստեփանակերտի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Դպրոցի ուսուցիչներին և սաներին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից տրամադրվել է ավելի քան 350 գիրք՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն և սեղանի խաղեր, որոնք փոխանցվել են Մոսկվայի միջնակարգ դպրոցների աշակերտների և նրանց ծնողների անունից




Լրահոս