Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պաշտպանության նախարարության շենքի մոտ հանդիպեց անհետ կորածների և գերիների հարազատների հետ, ովքեր ապրիլի 8-ից ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:
Լրագրողներին թույլ չեն տվել նկարահանել ոստիկանապետի և ծնողների խոսակցությունը:
Ղազարյանը ծնողների հետ բանակցություններից հետո մուտք գործեց ՊՆ շենք:
Գերատեսչության շենքի մոտ է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Մինչ ոստիկանապետի ժամանումը ՊՆ շենքի մոտ իրավիճակը լարված էր. անհետ կորածների և գերիների հարազատներից մի քանիսը փորձում էին կոտրել գլխավոր մուտքի դարպասը: Նրանց գործողությունների արդյունքում դարպասի մի մասը պոկվեց, սակայն ոստիկաններին ի վերջո հաջողվեց նրանց հեռացնել դարպասից և պատ կազմել, որպեսզի թույլ չտան ակցիայի մասնակիցներին մոտենալ դարպասին: