Armlur.am-ի տեղեկություններով դատավորները համատարած արձակուրդ գնալու դիմումներ են գրում։ Մասնավորապես, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը երկու շաբաթով արձակուրդ է գնացել: Mեզ հասած տեղեկությունների, իրավապահները արդեն գործընթաց են սկսել նրա մասով, մասնավորապես ստուգում են նրա կայացրած ակտերը:
Ուստի չի բացառվում, որ դատավորն էլ իմանալով այդ մասին որոշել է արձակուրդ գնալ, որպեսզի իրավապահները չկարողանան մտնել իր աշխատասենյակ ստուգումների:
Տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ դատավոր Պետրոսյանից, ինչին ի պատասխան վերջինս ասաց . «Ես երկու շաբաթով արձակուրդ եմ վերցրել, այս պահին գտնվում եմ արձակուրդում այն հանգամանքով պայմանավորված, որ նախորդ շաբաթ դիմում եմ ներկայացրել սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական օրենքի 80 հոդվածի 9-րդ մասի իրավակիրառ պրակտիկան ճանաչվի հակասահմանադրական: Ունենալով դառը փորձ, ունենալով դիմումի առկայության պարագան՝ մոտ օրերս ինչ-որ գործողություններ կսկսեն անել իմ գործերում, այդ իսկ պատճառով փորձել եմ արձակուրդ վերցնել, որպեսզի իմ գործընթացին չխանգարի»:
Մեր այն պնդմանը` այսինքն, մտավախություն ունի, որ իր դեմ մոտ օրերս կսկսեն գործընթաց, դատավորը պնդեց, որ նման մտավախություն ունի:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան