«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դոփում են տեղում: Մենք տեղեկացանք, որ շատ գործեր արդեն գտնվում են դատարանում, սակայն նիստեր չեն արվում, հետեւաբար վճիռներ եւս չեն կայացվում: Խոսքը վերաբերում է կոնկրետ դատարան մտած գործերին: Օրինակ՝ այդպիսի գործերից է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբոր՝ Արշալույսի գյուղապետին վերաբերող քրեական գործը, որը եւս արդեն դատարանում է, սակայն դոփում է տեղում: Ամեն դեպքում, սա գործերից միայն մեկն է:
Բացի այս, արդեն մեկ տարի է՝ դատարանում է գտնվում ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի գործը, սակայն դատական գործերն անհիմն հետաձգվում են այս կամ այն պատճառաբանությամբ: Մենք տեղեկացանք, որ այս հանգամանքը եւս պայմանավորված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, եւ իշխանությունները ցանկանում են այս հանգամանքը մահակ պահել իրենց ձեռքին հետագայում այն օգտագործելու նպատակով, եթե, օրինակ, տվյալ պաշտոնատար անձինք՝ ոչ իշխանության ճամբարից, ցանկանան որեւէ դերակատարում ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։