Չորեքշաբթի օրը Ուտար-Պրադեշ և Բիհար նահանգների իշխանությունները հայտնել են, որ Գանգես գետից դուրս են բերել 96 մարդու մարմին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչները հայտնել են գետում մոտ 100 մարդու մնացորդների հայտնաբերման մասին, ենթադրաբար դրանք կարող էին լինել կորոնավիրուսից մահացածների մարմինները: Ըստ տեղի բնակիչների` Գանգեսում մարմիններ գցելու պատճառը Հնդկաստանի տարածքում COVID-19 դեպքերի ռեկորդային աճի ֆոնին դիակիզումների մեծ թիվն է: Չորեքշաբթի օրը երկրի իշխանությունները պահանջել են անհապաղ դադարեցնել դիերը գետը գցելը։
Բիհարի իշխանություններն ասել էին, որ հայտնաբերել են 71 մարդու մարմին։ Նահանգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ: Իր հերթին, Գանգեսի հոսանքն ի վեր գտնվող Ուտար Պրադեշի իշխանությունները հայտնել են, որ գետից դուրս են բերել 25 դի: