Դժբախտ պատահար Մասիսում.Մեքենայում ջրախեղդվել է (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ի առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 8.40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրատարում ավտոմեքենա է ընկել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Հրշեջ ծառայության աշխատակիցները վերամբարձ կռունկի օգնությամբ ջրատարից դուրս են բերել ՎԱԶ-2103 մակնիշի 07 ՏՏ 345 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ ջրախեղդ եղած նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Արայիկ Օհանյանի դին: Ավտոմեքենայում հայտնաբերվել է նրա ընտանեկան շունը: Հրշեջ-փրկարարների աշխատանքը ղեկավարում էր Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Աղասի Հովհաննիսյանը: Դեպքի վայրում են եղել նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները ավագ տեսուչ Կարեն Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս