Ստեփանակերտցիներին զրկում են բնական լույսից, իսկ հետո ահաբեկում ոստիկանությամբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության Ստեփանակերտի ներկայացուցչին են դիմել Արցախի մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի մի խումբ բնակիչներ` հայտնելով, որ փողոցում գտնվող կանաչապատ տարածքում, որի կենտրոնում տեղադրված էր Անահիտ դիցուհու արձանը, բնակելի շենքից 6-7 մետր հեռավորության վրա, մեծ շինություն պիտի կառուցվի, որը հարակից շենքերի ամբողջ երկու հարկ կզրկի բնական լույս ստանալու հնարավորությունից։Թե ում է պատկանում տվյալ շինությունը, շենքի բնակիչներից ոչ ոք կոնկրետ չգիտի: Թեև շինություն կառուցելու համար ստացված թույլտվությունը ոմն Դավիթ Սարգսյանի անունով է, սակայն շենքի բնակիչների և ԼՂՀ ազգային ժողովի երիտասարդ մի պատգամավորի միջև տեղի ունեցած լեզվակռվից  նրանք որոշակի ենթադրություններ են անում:Բնակիչների հավաստմամբ, շինարարական նորմերի համաձայն, տվյալ շինությունը նման հեռավորության վրա կարող է ունենալ 2-4 մետր բարձրություն, այնինչ կառուցվող շինությունը 10 մետրից էլ բարձր է։ Ստեփանակերտցիները 33 ստորագրությամբ դիմումներ են ուղարկել ԼՂՀ նախագահին, քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն և Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն հարցը որևէ լուծում չի ստացել: Ավելին` բնակիչները ահաբեկվել են ոստիկանության կողմից:”Չենք լռելու”-ն պահանջում է Ստեփանակերտի իշխանություններից շտապ լուծում տալ խնդրին, իսկ իրավապահ մարմիններից` հետաքննել ոստիկանության կողմից մարդկանց ահաբեկման հետ կապված մեղադրանքները:




Լրահոս