ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմել եք ՀԱՊԿ-ին, բայց դուք ոչինչ չեք անում. Նորատ Տեր-Գրիգորյանցը զարմացած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Նորատ Տեր-Գրիգորյանցը ArmLur.am-ի հետ զրույցում իր զարմանքը հայտնեց Հայաստանում տիրող իրավիճակի առնչությամբ: «Ձեզ մոտ քաոս, անկազմակերպվածություն է տիրում եւ, եթե այսպես շարունակվի, ապա ավելի վատ կարող է լինել վիճակը», – նկատեց նա:

Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմումի մասին՝ Տեր-Գրիգորյանցը նկատեց.

«Սա ագրեսիա է, սակայն ձեր կառույցները լռում են, անգամ ՄԱԿ դիմում չկա: Դուք նստել, հարցնում եք՝ ինչ պետք է անել, ինչ-որ մեկը երկիր ղեկավարո՞ւմ է, թե ոչ: Իշխանություն ունե՞ք:  Դիմել եք ՀԱՊԿ-ին, բայց դուք ոչինչ չեք անում, այդպես հնարավո՞ր է: Պետք է ինքներդ քայլեր անեք, նոր դիմեք ՀԱՊԿ-ին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս