ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գեւորգ Աճեմյանի՝ Երեւան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվի: Ի դեպ, տեղեկացնենք, որ մայիսի 25-ին տեղի է ունենալու Երեւան քաղաքի ավագանու նիստը, որի ընթացքում էլ այս հարցը քննարկվելու է:
Հիշեցնենք՝ Գեւորգ Աճեմյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչն է, որը նախորդ տարեվերջին հայտարարել էր, որ վերցնում է Երեւանու ավագանու մանդատը, դուրս գալիս «Իմ քայլը» խմբակցությունից ու զբաղվելու է քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի հարցով։
Ս.Հ.