ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1500-ից 20 հազար դրամ. ով որքան ամսական կվճարի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում հնարավոր է փոփոխվի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամսական վճարումների չափերը:

Հիշեցնենք՝ 2017 թվականի հունվարի 1-ից «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» հայրենիքի պաշտպանության համար 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին, զոհված կամ անհետ կորած ճանաչված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում է տրամադրում: Տեղեկացնենք, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանը եւ Արտակ Մանուկյանը: Իսկ օրենսդրական այս նոր նախաձեռնությամբ առաջարկվում է հետեւյալ չափերը.

Օրինակ մինչեւ 100 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում-1500 դրամ,
100 001-ից մինչեւ 150 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում- 2000 դրամ
150 001-ից մինչեւ 300 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում-3000 դրամ
300 001-ից մինչեւ 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում-5000 դրամ
500 001-ից մինչեւ 750 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում-7500 դրամ
750 001-ից մինչեւ 1 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում-15000 դրամ
1 500 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում-20000 դրամ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օրենսդրական նախանձեռնությամբ անհատ ձեռներեցների բեռը փոքր-ինչ կնվազի: Օրինակ, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18000-180000 դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18000-120000 դրամ, ընդ որում այս դեպքում էականորեն կընդլայնվի տարեկան 18000 դրամ վճարողների շրջանակը:
Բացի այս, 100 001-ից մինչեւ 150 000 դրամ աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ: Իսկ 200000-300000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5500, այլ 3000 դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ամսական 500 դրամով կնվազի նաեւ 300001-500000 դրամ ստացողների վճարելիք գումարը:

Ի դեպ, այս օրինագիծն հավանության է արժանացել պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից եւ կքննարկվի մայիսի 25-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանաի ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս