Արդեն 10 օր է, ինչ ռուսները ո՛չ Փաշինյանի նամակին են պատասխանել, ո՛չ էլ ռազմական օգնություն են տրամադրել. իսկ ե՞րբ կպատասխանեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռսևս մայիսի 14-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ նամակ է գրել Պուտինին և ռազմական օգնություն խնդրել, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:

Փաշինյանը նաև նշեց, որ դա արվել է այն բանից հետո, երբ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններից հետո՝ համաձայն որոնց Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքը ՀՀ սուվերեն տարածքից, այդ պայմանավորվածությունները կատարվել են միայն մասամբ:

Նամակով ՌԴ նախագահին դիմելուց և ռազմական օգնություն խնդրելուց հետո անցել է ավելի քան 10 օր, սակայն մինչ օրս ռուսական կողմից չկա ոչ մի տեսանելի արձագանք։ Ռուսական կողմն անգամ նամակով չի պատասխանել ըստ պայմանագրի իրենից ռազմական օգնություն խնդրող իր դաշնակցին։

Ավելին, ռուսական կողմից եկող ազդակները հուշում են, որ ՌԴ-ն չի էլ շտապում պատասխանել իրեն ուղղված նամակին, կամ ռազմական օգնություն ցուցաբերել իր դաշնակից Հայաստանին։ Իսկ արդյոք ՌԴ-ում գիտակցու՞մ են, որ նամակին չպատասխանելու կամ ՀՀ-ի ռազմական օգնության խնդրանքին չարձագանքելու դեպքում վտանգում են հենց Ռուսաստանի հեղինակությունը։

Եթե անգամ իր ռազմական դաշնակցի սահմանները խախտվելու դեպքում տարածաշրջանում իշխող Ռուսաստանը չի պատրաստվում օգնության ձեռք մեկնել Հայաստանին, հարց է ծագում, ապա էլ ո՞ր դեպքում են ռուսները պատրաստ օգնել, կամ էլ ո՞ր օրվա համար են։

Անցել է ավելի քան 10 օր, այն բանից հետո, ինչ ՀՀ-ն ըստ պայմանագրի ռազմական օգնության խնդրանքով դիմել է ՌԴ-ին, և Ռուսաստանը պարտավոր է օր առաջ պատասխանել նամակին ու օգնություն տրամադրել իր ռազմական դաշնակցին, հակառակ դեպքում վտանգվում է թե՛ Ռուսատանի հեղինակությունը, թե՛ կասկածի տակ է դրվում նաև հայ-ռուսական բարեկամությունը, ինչը հղի է վտանգներով, քանի որ Հայաստանում օրեցօր ավելանալու են հակառուսական տրամադրությունները։




Լրահոս