Վրաստանում Մլետա-Գուդաուրի հատվածում ճանապարհի վերանորոգման աշխատանքների հետ կապված մայիսի 25-ից 27-ը մեծ բեռնատարների համար սահմանափակումներ են գործելու, գրում է jnews.ge-ն։
Վրաստանում Ռուսաստանի սահման տանող ռազմավարական նշանակության ճանապարհին առաջիկա երեք օրերին սահմանափակումներ են սահմանվել։
Ինչպես հաղորդում է Վրաստանի ճանապարհային վարչությունը, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու (ռազմավարական ճանապարհ) Մլեթա-Գուդաուրի ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածում, որը Վրաստանից տանում է դեպի ՌԴ, ցերեկային ժամերին երեք օրվա ընթացքում կարգելվի բեռնատարների երթևեկությունը:
Վերանորոգման աշխատանքների հետ կապված՝ Մլետա-Գուդաուրի ճանապարհահատվածում կցորդիչներով և կիսակցորդներով ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելվում է 2021 թվականի մայիսի 25-ին, 26-ին և 27-ին ժամը 09:00-ից մինչև 21:00-ը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է: Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային վարչությունը: