Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն ավարտել են բանակցությունները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Բանակցությունները տեւել են 5 ժամ 15 րոպե:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ, Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են երկկողմ կապերի հետագա զարգացումը և գործընկերությունը պետությունների միջև առևտրատնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում:
Հավելենք, որ բանակցությունների սկզբում Պուտինը Լուկաշենկոյին առաջարկել է լողալ ծովում: