Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է 2021թ. մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը:
Պաշտպանն ու աշխատակազմը կապի մեջ են նաև մեր բոլոր տղաների ընտանիքների հետ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ քննարկվել են նաև մեր այն հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը, որոնք գերեվարվել են մայիսի 27-ից առաջ: