Հունիսի 5-ին, ժամը 12։05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում՝ «Սուրբ Հովհաննես» կոչվող սրբավայրի ճանապարհին, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն Ա․ Գ․-ին (ծնված 1979 թ․) պատգարակով իջեցրել են մոտ 500 մետր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։