Հարկ եմ համարում Զատուլինի հիշողությունը թարմացնել. Արման Աբովյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լսեցի Կոնստանտին Զատուլինի կարծիքը այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի գործունեությունը ԱԺ-ում ոչ այդքան ընդդիմադիր էր և ենթարկվում էր օրվա «коньюктура»-ին ( սա հենց իր խոսքերն են), և «նոր» ընդդիմությունը կլինի ավելի վճռական։ Այս մասին գրել է ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը:

«Նոր» ընդդիմության մասով առայժմ բան չեմ կարող ասել, սակայն հարկ եմ համարում Զատուլինի հիշողությունը թարմացնել, քանզի, ըստ երևույթի, նա մոռացել է, թե ինչպես ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի գլխավորությամբ, օր ու արև չէր տալիս իշխանություններին, կամ միգուցե հիշեցնե՞մ, թե ինչպես մենք բոլորս և հատկապես պարոն Ծառուկյանը շարունակական ենթարկվում էինք զանգվածային քաղաքական հետապնդումների, թե կարող է Զատուլինը մոռացե՞լ է, թե ինչպես Ծառուկյանը իր սկզբունքները չդավաճանելով՝ գնաց բանտ։

Եվ ամենակարևորը՝ մինչև էս վերջերս պարոն Զատուլինի մոտ երբեք չի եղել կասկած Ծառուկյանի սկզբունքայնության մեջ՝ ինչը հենց Զատուլինը բազմաթիվ անգամ ընգծել է, մեկել հիմա իր մոտ նոր կարծիքներ են առաջացել, քանզի ՜ ըստ երևույթի «коньюктура» է փոխվել։

Հ՞ն, պարոն Զատուլին, հիմա ո՞վ է «коньюктурщик»։




Լրահոս