«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան իր մոտ է հրավիրել «Պատիվ ունեմ» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորության 7 թեկնածուներին՝ ԱԺ գնալուց առաջ քննարկելու իրենց անելիքները եւ մարտավարությունը։
Առաջին յոթնյակն այս տեսքն ունի․ Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան, Աննա Մկրտչյան, Իշխան Զաքարյան, Հայկ Մամիջանյան, Թագուհի Թովմասյան եւ Տիգրան Աբրահամյան։ Հանդիպումը նշանակված էր ուշ երեկոյան․ առաջիկայում կտեղեկացնենք մանրամասների մասին։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։