ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Կոթի համայնքի սահմանի ողջ երկայնքով հրդեհ է այս պահին․ կրակը հասել է ադրբեջանական դիրքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սահմանամերձ Կոթի համայնքի սահմանի ողջ երկայնքով հրդեհ է այս պահին։ ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում պատմեցին, որ հրդեհի հեղինակները ադրբեջանցիներն են. «հենց կրակը վառել են, քամի է սկսվել, որն էլ կրակն ամբողջությամբ հակառակորդի կողմ է տարել։ Այս օրերին մենք էլ քամուն էինք սպասում, ու արի ու տես, որ քամին ճիշտ ժամանակին վրա հասավ»,- պատմեցին բնակիչները։


Այս պահին իրենց դաշտերն են այրվում, բնակիչների պատմելով, կրակը հասել է ադրբեջանական դիրքերին։ Հայկական կողմի մի հատվածն է այրվում, վնասը չնչին է։ Բնակիչների պատմելով, այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ մեքենաներն են այնտեղ և սպասում են։ Կոթեցիների խոսքով, քամին իրենց օգտին է։

Ս․ Հ․




Լրահոս