Հուլիսի 13-ին, ժամը 05:38-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն իջնել։
Ժամը 08։50-ին փրկարարները հայտնաբերել են 11 հոգանոց քաղաքացիների խմբին Քարի լճից մոտ 6 կմ դեպի հարավային գագաթն ընկած հատվածում, որոնց ուղեկցում են անվտանգ տարածք։