ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակարոն արտադրող ընկերությունները կարող են փակվել․ վնասներ են կրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մակարոնի արտադրամասերը փակման եզրին են. տեղական արտադրողները մրցակցությանը չեն դիմանում: Պատճառը՝ դրսից ներկրվող մակարոնն է:

ArmLur.am-ը չի դադարում այս խնդրի շուրջ տնտեսվարողներից հեռախոսազանգեր ստանալ, որոնք պնդում են, որ ռուսական արտադրության մակարոնը մեր շուկայում ավելի էժան գնով է վաճառվում, քան տեղականը։

Սրան զուիգահեռ, ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում մակարոնի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մայիս ամիսներին կտրուկ պակասել՝ կազմելով 36.6 տոկոս։ Այսինքն այս տարվա առաջին 5 ամիսներին արտադրվել է 2031 տոննա մակարոն՝ նախորդ տարվա 3202 տոննայի դիմաց։ Մակարոնի՝ տեղական շուկայում ստեղծված այս իրավիճակի հետեւանքով որոշ տնտեսվարողներ, հնարավոր է, առաջիկայում դադարեցնեն իրենց արտադրությունը:

Քանի որ իրենք մակարոն արտադրելու համար մեծ ծախսեր են անում. էլեկտրաէներգիայի սակագինը բարձր է, որն էլ մակարոնի արտադրության ոլորտում տեսակարար կշիռ ունի։ Ի դեպ, մակարոն ներմուծողները (հիմնականում ներկրվում է ՌԴ-ից) ավելի շատ են օգտվում, քան նրանք, որոնք մակարոն են արտադրում: Եվ արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում իրենց ունեցածը սպառել կամ էլ այն իրացնում են ավելի էժան` այդպիսով մեծ վնասներ կրելով:

Ս.Հ.




Լրահոս