ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանդատների հանձնման արարողություն կարող է չլինել. ինչ տարբերակ է քննարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս օրերին թեժ քննարկում է այն հարցը, թե ինչ ձեւաչափով կարելի է տրամադրել 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավորական մանդատները: Բանն այն է, որ այս օրերին պետք է արդեն ԿԸՀ-ն օր հայտարարեր ու բաշխեր մանդատները, սակայն քանի որ ամառային հանգստյան օրեր են, կան անձինք, ովքեր Հայաստանում չեն՝ մեկնել են հանգստի, ուստի հանձնաժողովը քննարկում է ձեւաչափ, թե ինչպես պետք է իրականացնի բաշխման գործընթացը:

Մենք փորձել ենք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել, թե արդյոք արդեն օր են որոշել մանդատների բախշման հետ կապված: Armlur.am-ի հետ զրույցում Մուկուչյանն ասաց, որ իրենք փորձում են հասկանալ՝ ինչ ձեւաչափով իրականացնեն մանդատների բաշխումը, օրը դեռեւս չեն որոշել, հնարավոր է լիազորների միջոցով մանդատներն ուղարկեն պատգամավորներին: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք քննարկումների փուլում են ու առաջիկայում ամեն ինչ կհստակեցվի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կկայանա ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստ, ու մինչեւ այս պետք է պատգամավորները ստանան իրենց մանդատները՝ խորհրդարան ներկայանալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս