Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ Մոսկվան կշարունակի Անկարային համակողմանի աջակցություն տրամադրել անտառային հրդեհների մարման գործում: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Վլադիմիր Պուտինը հաստատեց, որ Ռուսաստանը կշարունակի Թուրքիային ցուցաբերել համակողմանի աջակցություն հրդեհների մարման գործում: Ռեջեփ Էրդողանը ջերմորեն շնորհակալություն հայտնեց ցուցաբերած ծանրակշիռ աջակցության համար: Զրույցի ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են նաև ռուս-թուրքական բազմաբնույթ համագործակցության արդիական թեմաները»,- նշված է հաղորդագրության մեջ: