Ռուս խաղաղապահներն ավելի քան 1000 ուխտավորի են ուղեկցել Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ավելի քան 1000 ուխավորի և տեղի բնակիչների անվտանգությունը Արցախի Ամարաս վանական համալիր այցելության ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Այսօրվա դրությամբ խաղաղապահների առաջադրանքն է ապահովել անվտանգությունն ու ուղեկցել ուխտավորներին դեպի Ամարաս վանական համալիր: Սրբավայրը գտնվում է շփման գծի մոտակայքում, այդ իսկ պատճառով պահանջվում է մշտական ուղեկցում և անվտանգության ապահովում խաղաղապահ զորակամզի կողմից»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։




Լրահոս