ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երեւանում։ Ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Այվազովկսու փողոցում գտնվող կահույքի արտադրամասի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում, եւ կա վտանգ, որ կրակը կարող է տարածվել արտադրամաս։ Կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել է կրակը։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ ծանոթանալ ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխության կարգին:

Դիաննա Պետրոսյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաեւ սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը` ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը եւ ակադեմիական տեղեկանքը ստանալուց հետո (մինչեւ այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի եւ ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:

 

 

 

ԱՎԱՆԴՆԵՐ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ովքեր ունեն նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ hանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք:

Սերգեյ Մկրտչյան (59 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված, 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն: Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, եւ ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:




Լրահոս