Լեռնային Ղարաբաղում ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս, հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Վերջին փուլում մեզ փոխանցված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%: Եվ այստեղ էլ հայկական կողմը ցուցաբերում է իր ոչ անկեղծությունը։
Մենք չենք կարող վտանգել մարդկանց կյանքը։ Այդ պատճառով ազատագրված տարածքներում ՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, աշխատանքներ են տարվում ականազերծման և միաժամանակ ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ»,-հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։